Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին Պետդեպ են կանչել

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանին Պետդեպ են կանչել
14.03.2020 | 16:56

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը Պետդեպարտամենտ է կանչվել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերից հետո, որ նոր կորոնավիրուսը Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինծառայողները: Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հանդես էր եկել ենթադրությամբ, որ ամերիկյան զինծառայողների մեղքով է չինական Ուհան քաղաք թափանցել նոր տեսակի կորոնավիրուսը: Այս մասին նա գրել էր Twitter-ի իր էջում:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ